A
A
«Եթե միայն պեյզաժ նկարես, ուսանողդ քեզ չի հավատա» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲնանկար, դիմանկար, նատյուրմորտ, գծանկար ու յուղաներկ, պայծառ երփներանգ կտավներ, ուր իշխում և հաղթանակում է կյանքը: Այսօր լրանում է նկարիչ Արմեն Աթայանի ծննդյան 92-ամյակը։ Այս թվերին դժվար է հավատալ` տեսնելով, թե ինչպես է նա արարում, արարում ամեն օր ու ապրում ամեն ժամը, և հասկանում ես, որ սա ընդամենը անձնագրային տվյալ է, որ յուրաքանչյուրն ունի իր կենսաբանական սլաքները: Արմեն Աթայանը ծնվել, մեծացել է արվեստի նվիրյալների ընտանիքում։