Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Աբրահամյանը՝ իր մերձավորների բիզնեսի մասին

Քաղաքականություն
54237

Հովիկ Աբրահամյանն այսօր պատասխանել է իր բիզնեսը հավասար մրցակցության դաշտ բերելու մասին «Ա1+»-ի հարցին. «Ես բիզնես չունեմ, ես նկատի ունեի, որ իմ մերձավորներին եմ բերելու հավասար մրցակցության դաշտ»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նա հայտարարությամբ խոստացել էր, որ բոլոր բիզնեսները բերվելու են հավասար մրցակցային դաշտ, եւ ամեն ինչ սկսվելու է հենց իրենից։ Նա նաեւ հաջողություն է մաղթել քառյակին իր ծրագրերում։ «Ա1+»-ի այն հարցին, թե չե՞ք ցանկանա, որ քառյակը ցրվի, քանի որ այլեւս կառավարության հրաժարական չի պահանջում, Հովիկ Աբրահամյանը հակադարձեց. «Ինչա եղել, թող աշխատեն»։