Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՅԴ նախագիծը չընդունվեց

Քաղաքականություն
dashnakcutyun-8

53 կողմ, 66 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ այսօր ԱԺ-ն չընդունեց ՀՅԴ նախաձեռնությունը: Դաշնակցությունն առաջարկում էր փոփոխություններ կատարել ՀՀ «Ընտրական օրենսգրքում» եւ «ՍԴ մասին» օրենքներում եւ անցնել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մինչ այդ վարման կարգի հետ կապված հայտարարեց, որ խնդիրը քննարկման կարիք ունի, ու քանի որ այս պահին Սահմանադրական բարեփոխումների փուլում ենք, իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այս փուլում՝ մինչեւ կգան ընդհանուր հայտարարի: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ ասաց, որ այս նախագիծը մեկ տարի առաջ գրեթե տառացի իրենք էին ներկայացրել, եւ իրենք կողմ են քվեարկելու. «Իսկ ՀՀԿ պատճառաբանությունը, թե հիմա Սահմանադրական փոփոխություններ են իրականացվում, դրանք ընդամենը շահարկումներ են»: