Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոերթ կարմիր գծերի դեմ

Հասարակություն
traffic2

«Դո´ւրս մեր գրպանից» ֆեյսբուքյան նախաձեռնությունը մայիսի 25-ին՝ կիրակի օրը, ժամը 14.00 Թբիլիսյան խճուղի (ռադիոկայմի մոտ) բոլոր վարորդներին, ովքեր դեմ են կարմիր գծերին և նկարահանող տեսախցիկների տուգանքների չափերին, հրավիրում է ավտոերթի: Ինչպես տեղեկանում ենք նախաձեռնության հայտարարությունից՝ ավտոերթը կանցնի Երևանի հիմնական ճանապարհներով եւ կավարտվի Էրեբունի վարչական տարածքում: Նախաձեռնության պահանջներն են՝ 1. վերացնել կարմիր գծերը, 2. փոքրացնել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները 5 անգամ, 3. մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, 4. դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգը հաստատվելը: