Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է Մամիկոն Խոջոյանը. Փաստինֆո

Հասարակություն
Mamikon-Xojoyan

Այսօր մահացել է վերջերս ադրբեջանական գրությունից ազատագրված, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը: Ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Վերին Կարմիր Աղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը, Մամիկոն Խոջոյանը մահացել է 15-20 րոպե առաջ: Նրա խոսքով, արդեն շուրջ 1 շաբաթ է, ինչ Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանրացել էր, նույնիսկ հնարավոր չի եղել նրան տեղափոխել Բերդի քաղաքային հիվանդանոց: Հիվանդանոցից նրան ամեն օր այցելե են բժիշկները, փոխել վիրակապերը, սակայն 77-ամյա ծերունին մի քանի օր շարունակ գտնվել է անգիտակից վիճակում, չի ճանաչել հարազատներին, սնունդ ու ջուր չի ընդունել:   «Գերության ընթացքում ստացած վնասվածքներն ու խոշտանգումները տվեցին իրենց արդյունքը»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը: 77-ամյա Խոջոյանը գերեվարվել է հունվարի 28-ին եւ միայն մարտի 4-ին Հայաստան վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին է հանձնվել՝ առողջական լուրջ խնդիրներով: Մանրամասներն այստեղ