Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադիբեկյանը հարցումներ է անցկացրել Գորիսի ընտրությունների վերաբերյալ (տեսանյութ)

Հարցազրույց
58abce6256bcdad45ffe2f5e74f16f91

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնը Գորիսում անցկացրել է հարցումներ եւ ճշտել որոշ տվյալներ քաղաքապետի ընտրությունների հետ կապված: Այսօր «Ա1+»-ի «Այբ-Ֆե» լրատվականի ուղիղ եթերում ասաց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոն ՍՊԸ-ի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով Գորիսի քաղաքապետի ընտրություններին: Նշենք, որ մեր հավաստի տեղեկություններով՝ երեկ գիշեր քաղաքապետի 3 թեկնածուներից Տիգրան Կարապետյանին Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի կողմնակիցները Երեւան են կանչել ու ստիպել, որ հրաժարվի պայքարից։ Արդյունքում Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Արդյոք պարոն Ադիբեկյանի հարցումները հիմք ընդունելո՞վ է Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկի դիմում գրել. «Նման հարցումներ արել ենք համայնքներում ու ամեն տարի անում ենք` իմանալու նման տեղերում մարդկանց տրամադրությունները: Հարցումները ուղղված չեն ինչ-որ մեկի դեմ կամ իրավիճակ սրելու: Արդյունքում պարզ դարձավ, որ մարդկանց 75 տոկոսն էր հետաքրքրված ընտրություններով, իսկ 70 տոկոս երիտասարդության մասին խոսելն անհեթեթություն է»: Արդյոք կա՞ լարվածություն Գորիսում` հարցին, պարոն Ադիբեկյանը պատասխանեց. «Գորիսում կա լուրջ սոցիալական խնդիր: Գործազրկությունը 25 տոկոս է, աշխատող հիմնարկ չկա, փոքր հիմնարկները բոլորին աշխատատեղ չեն կարող տալ: Գործող մարզպետի ձայնն ավելի ազդեցիկ է, իսկ նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանն ունի դրական վարկանիշ»: Նույնիսկ վերջին դեպքերից հետո է՞լ Սուրիկ Խաչատրյանի վարկանիշը դրական է` հարցին նա պատասխանեց. «Նա ունի կողմնակիցներ, որոնք ասում են` ով էլ լիներ նրա փոխարեն, այդպես կվարվեր»: