Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի մեկի նոր անուններ (տեսանյութ)

Քաղաքականություն
206ca312cd03b23499a8ae64e532ec13

«2008թ. Մարտի մեկին տեղի ունեցավ ոչ թե ոստիկանության եւ խաղաղ ցուցարարների բախում, այլ իշխանության կողմից պետության զավթում»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Իրավապաշտպանի խոսքով՝ բոլոր այն օլիգարխները եւ պաշտոնյաները, ովքեր աջակցել են իշխանությանը Մարտի մեկի ողբերգության գործում, մինչ օրս շարունակում են հովանավորվել իշխանությունների կողմից. «Հիշենք՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի դեպքը, որից հետո որդին եւ թիկնապահը անպատիժ մնացին»։ Նա նաեւ հիշեցրեց մեկ այլ ՀՀԿ-ական, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ողբերգությունը։ Ըստ Արթուր Սաքունցի՝ երկու ՀՀԿ-ականների թիկնապահներն էլ Մարտի մեկին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել.«Եթե Ազգային անվտանգությունը կարողանում է գաղտնալսել եւ հրապարակել ընդդիմադիր գործիչների հեռախոսային զրույցները, ապա կարող է հրապարակել նաեւ իշխանության ներկայացուցիչների հեռախոսազրույցները, մասնավորապես, թե Մարտի մեկին ինչ հրամաններ են ստացել ոստիկանության ներկայացուցիչները»։