Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի

Կարևոր լուրեր Հասարակություն
96cccb2ff45b78c860ae223fe6b0dc29

Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքից տեղեկանում ենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանվել է աճուրդի։ Շինության նկարագրության մեջ մասնավորապես ասվում է. Կենտրոն համայնք, Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիր (մարզամշակութային կենտրոն), յոթ հարկանի, ունի նկուղ, պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ երկաթբետոն, հիմքը՝ միաձույլ երկաթբետոն, ծածկը՝ մետաղական, պատուհանների շրջանակները՝ մետաղյա, մուտքի դուռը՝ մետաղյա, եվրոպական արտադրության, ներսի դռները՝ փայտյա, հատակը՝ մարմարե և գրանիտե սալեր, վարչական հատվածը՝ մանրահատակ, քարե սալեր, սանհանգույցի հատակը և պատերը՝ սալիկապատ, գազաֆիկացված է, առկա է կոյուղի, հեռախոսակապ, խմելու ջուր, մարզամշակույթային կենտրոնը ապահոված է վերելակներով և օդափոխման համակարգով...   Մեկնարկային գին՝ 19 350 000 000.0 դրամ Նախավճար՝ 967 500 000.0 դրամ Մնացել է 9օր 2ժ Ավելին՝ այստեղ