Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ-թուրքական արձանագրություններն այդպես էլ կմնան (տեսանյութ)

Քաղաքականություն
andranik-ispiryan1

Հայ-թուրքական արձանագրությունները մոտ ապագայում կյանքի չեն կոչվի՝ համոզված է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ «Թե ներքաղաքական զարգացումները եւ թե Արցախի հիմնահարցի կարգավորման ոչ մոտ լինելու հանգամանքը առաջիկայում բացառում է հայ- թուրքական հարաբերություների ռեալ որեւէ շարժին։ Ձեւական կողմը կպահպանվի եւ միայն որոշակի պարբերականությամբ հայտարարություններ կլինեն»,- համոզված է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։ Անդրադառնալով օգոստոսի 12-ին կայանալիք Թուրքիայի նախագահի ընտրություններին՝ պարոն Իսպիրյանը նշեց, որ այս տարի առաջին անգամ քաղաքացիները կընտրեն երկրի նախագահին։ Նրա խոսքերով՝ երկրի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես իր խոսքում ցանկություն է հայտնել առաջադրվել որպես նախագահի թեկնածու. «Էրդողանը ասեց հետեւյալը, երբ ես դառնամ նախագահ, ես չեմ լինելու արարողակարգային, այսինքն` ձևական չեմ լինելու եւ բացի դա, մնալու եմ նաեւ կուսակցության կողքին, պարզ հասկացրեց, որ կա միտում նախագահի թեկնածու առաջադրվելու»,- ասաց պարոն Իսպիրյանը։   Թուրքագետը նկատում է, որ առայժմ թեկնածուների անունները գաղտնի են պահում։ Եթե Աբդուլա Գյուլը չառաջադրվի, ապա նրա հաղթելու շանսերը մեծ են։   Թուրքագետն այսօր խոսեց նաեւ թուրքական Սոմա քաղաքի հանքերից մեկում առնվազն 300 մարդու կյանք խլած վթարի մասին։ Թուրքիայի վարչապետն այցելել էր դեպքի վայր, սակայն նրան դիմավորել էին սուլոցներով եւ վիրավորական վանկարկումներով։ Այնուհետեւ Սոմայում զանգվածային անկարգություններ տեղի ունեցան, իսկ վարչապետի խորհրդականը ոտքով հարվածում էր ցուցարարներից մեկին: Լուսանկարը տարածվել էր համացանցում եւ մեծ արձագանք ձեռք բերել։