Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերնիսաժում տեղի ունեցածը հղփացածության հետևանք է» (տեսանյութ)

Քաղաքականություն
IMG_2330

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքի հայտարարությունը որևէ կապ չուներ հայ ժողովրդի հետ՝ կարծում է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Նրա խոսքով՝ ցանկացած երկիր մտածում է միայն երկրի շահերի մասին։ Ասուլիսին ներկա մյուս բանախոս Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի գնահատմամբ՝ աշխարհը պայքարում է մեր ունեցածի համար. «Ղարաբաղյան հարցը կլուծվի միայն մի դեպքում, եթե մենք հանձնվենք, չպայքարենք։ Մենք շախմատասեր, հիմա նաև ֆուտբոլային գերտերություն ենք լինելու», - ասաց նա և հավելեց՝ Շավարշ Քոչարյանից բացի, ողջ հայ ժողովուրդը դիվանագետ է։ Բանախոսները տարբեր կարծիքներ հայտնեցին Ուորլիքի հայտարարության մասին. պարոն Իսագուլյանը Արշակյանն ասաց, թե՝ մենք տարբեր հայտարարություն ենք կարդացել: Իսկ Ազատ Արշակյանի խոսքով՝ իրենք նույն հայտարարության մասին են խոսում։ Անդրադառնալով կառավարության գործունեությանը՝ Ազատ Արշակյանը նկատեց, որ կառավարությունը պետք է իր ունեցած հնարավորություններն օգտագործի, որպեսզի մեր պետության անվտանգությունն ապահովված լինի։ Գառնիկ Իսագուլյանն էլ զարմացած է նորանշանակ վարչապետի և գործարարների հանդիպումից. «Շատ ազդեցիկ գործարարներից մեկը հայտարարություն է անում, որ եթե բոլորը աշխատեն օրենքի պայմաններում, ես էլ կաշխատեմ: Նրա դեմ հենց նույն պահին պետք է քրեական գործ հարուցվեր», - ավելացրեց Իսագուլյանը։ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցները Ազատ Արշակյանի գնահատմամբ՝ հղփացածության հետևանք է։ Ըստ նրա՝ բոլոր մեղավորները պետք է պատժվեն, անկախ նրանից, թե ովքեր են իրենց հովանավորները։ Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ՝ որևէ մեկը չպետք է արտոնյալ լինի. նման երևույթների դեմ պետք է համատարած պայքարել. «Կան մարդիկ, ովքեր կարծում են, թե կարող են հանցանք գործել և մնալ անպատիժ»,- ասաց նա։