Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Սաթյանը կանի, ինչը չի արել Ռոբերտ Ամիրխանյանը

Մշակույթ
8d98347279e901f846852ecbb1abec4d

Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն իր առջեւ խնդիր է դրել անել այն ամենը, ինչը չի արել Կոմպոզիտորների նախկին նախագահը: «Հնարավոր չէ ասել այն, ինչ- որ արված չէ, որովհետեւ եթե արվեր, կերեւար»,- «Ա1+»,-ին ասաց պարոն Սաթյանը: Կոմպոզիտորների միության նախագահը ցանկանում է հայ կոմպոզիտորներին ճանաչելի դարձնել: Նրա խոսքերով` կոմպոզիտորներին պետք է հասկանալ եւ գնահատել: Իսկ այսօր կոմպոզիտոր հասկացությունը ճիշտ չի ընկալվում: »Դա այն կատեգորիան է, որոնք ոչ միայն լավ երաժշտություն են գրում, այլեւ շատ գիտելիքներ ունեն: Կարողանում են հասկանալ քաղաքացու պրոբլեմները»,- նշեց նա: Առաջիկայում Կոմպոզիտորների միության նախագահն հանդես կգա մեծ ասուլիսով: Հիշեցնենք որ նախորդ տարվա հոկտեմբերի 27-ին Արամ Սաթյանը ընտրվեց Կոմպոզիտորների միության նախագահ: Կոմպոզիտորների միության 22 տարվա նախագահ Ռոբերտ Ամիրխանյանն ընտրություններում ավելի քիչ ձայն ստացավ, քան Արամ Սաթյանը։ Միության անդամներից շատերը Ռոբերտ Ամիրխանյանին մեղադրում էին միայնակ որոշումներ կայացնելու եւ իրենց կարծիքը երբեւէ հաշվի չառնելու մեջ։