A
A
Հայաստան բնական գազի մատակարարումը կդադարեցվի
Այսօրվանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին«Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պաշտոնապես տեղեկացրել է Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը։ Պատճառը՝ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարն է։ Սակայն Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների: