«Պարոն Օսիպյան, դու չես մարսելու» (տեսանյութ)
Նախախորհրդարանի անդամ Գարեգին Չուքասզյանը հանրահավաքում անդրադարձավ Ֆրանսիայի նախագահի այցի օրվան, երբ Մաշտոցի պուրակի կողքին գտնվող շենքը ծածկել էին պաստառով։ «Մարդիկ չեն հասկացել, թե դա ինչ գեղեցիկ էր, նրանք ամաչելով դեկորացիայով ծածկել էին այդ շենքը։ Դեկորացիա է մեր նախագահը»,-ասաց նա։ Հանրահավաքի ժամանակ բնապահպան Եղիա Ներսիսյանը հավելեց. «Էդ խամաճիկները փորձում են բոլոր սրբությունները սրբապղծել։ Ռեժի՛մ, ուշադիր լսիր, մնացել է 49 շաբաթ, որից հետո մեր հաղթանակն ենք տոնելու այս հրապարակում» Եղիա Ներսիսյանը կոչ արեց ոստիկանության ներկայացուցչին՝ Երեւանի փոխոստիկանապետին. «Պարոն Օսիպյան, եթե դու հրաման տաս, որ շարքային ոստիկանները ձեռք բարձրացնեն քաղաքացու վրա, դու չես մարսելու»։ Հանրահավաքը ավարտվեց՝ մասնակիցներին ուղղված կոչով. ովքեր ցանկություն ունեն, կարող են միանալ Նախախորհրդարանի հիմնադիր խորհրդին։ Ի դեպ, Ազատության հրապարակում նույն ժամին ստորագրահավք էր անցկացվում այս խորագրով. «Ինքնիշխան Հայաստան. ոչ ՄՄ-ին, ոչ ԵՄ-ին»։ Կազմակերպիչը «Հայազն» կուսակցությունն էր. ստորագրողները քիչ չէին։