Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատության հրապարակում հանրահավաք է

Քաղաքականություն
eeeee

«Ազգը կամ տականքը», «Ռեժիմի թաղումը՝այստեղ եւ շուտով», «Ազատության ծնունդը՝ռեժիմի մահն է». այս կարգախոսներով էլ մեկնարկեց Նախախորհրդարան շարժման հանրահավաքը Ազատության հրապարակում։ Նախախորհրդարանի անդամները առաջարկում են հանրությանը ձերբազատում ռեժիմից, ժամանակավոր կառավարություն եւ նոր ընտրություն։ Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը հանրահավաքից առաջ կոչ արեց.«Ինքնակազմակերպվել եւ վերցնել պատասխանատվության ղեկը մեր ձեռքը»։ Վարուժան Ավետիսյանն էլ ավելացրեց. «Երբեք չկասկածեք՝ Եղեռնի հարյուրամյակին այս ռեժիմը այլեւս չի լինելու։ Մենք ունենալու ենք նոր Հայաստան» Նախախորհրդարանը նաև բաց է ոչ իշխանական ուժերի հատկապես երիտասարդների համար: Պայքարը մտադրված են ավարտին հասցնել միասնական ջանքերով՝ ժողովրդի հետ: «Նախախորհրդարանը համագործակցում է բոլորի հետ, նրանց ովքեր այդ տրամաբանության սահմաններում են աշխատում, որ ելքը համակարգից դուրս է, մենք ասում ենք, եկեք բոլորս, ցանկացած կուսակցության երիտասարդ կարող է գալ»,- ասաց Նախախորհրդարանի ներկայացուցիչ Եղիա Ներսիսյանը։     image (4) image (3) image (2) image (1)