Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայրիկյանը 42 մլն 524 հազար դրամի փոխհատուցում է ուզում

Քաղաքականություն
233b4886df62340741e87c3c46a7164f

42 մլն 524 հազար դրամ, գումարած բանկային տոկոսադրույքներ։ Հենց այսքան գումար է պահանջում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ իր դեմ մահափորձ կատարելու մեջ մեղավոր ճանաչված նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանից, ինչպես նաեւ Խաչատուր Պողոսյանից եւ Սամվել Հարությունյանից, ովքեր հարձակվել էին իր վրա։ Գործով քաղաքացիական նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Այն կքննի դատավոր Արայիկ Մելքումյանը։ Հայցապահանջի գումարային չափը որոշվել է՝ հիմնվելով 2013 թ նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ հունվարի 31-ի մահափորձի հետեւանքով, բուժման ծախսերի, ներառյալ վիրահատությունների վրա։ Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու, ինչպես նաեւ իրականացնելու համար Վարդան Սեդրակյանը եւ Խաչատուր Պողոսյանը դատապարտվեցին 14, իսկ Սամվել Հարությունյանը՝ 12 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց վճիռը, իսկ Վճռաբեկը հայցն ընդհանրապես չընդունեց վարույթ։