A
A
Դերենիկ Գաբրիելյանը պարգեւատրվել է
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Հայաստանի եւ Արցախի միջեւ մարզական կապերի զարգացման ու ամրապնդման համար եւ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ