Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց կաշկանդվելու քվեարկեցին գործընկերների փոխարեն

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ddH-CFGjC_A

65 կողմ, 41 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում ընդունեց ԱԱԾ ներկայացրած «Գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս նախագծով առաջարկվում էր պետական բարձրաստիճան պաշտոնյաների սնունդն ու տրասնպորտային սպասարկման ծախսերը դարձնել գաղտնի: ԱԺ ոչ իշխանական ուժերը երեկ ընդվզել էին այս նախագծի դեմ՝ այն համարելով կոռուպցիայի նոր աղբյուր: Ի դեպ, այսօր ԱԺ-ն քվեարկեց նախորդ օրը քննարկված մի շարք նախագծեր: ՀՀԿ պատգամավորներ Արկադի Համբարձումյանը, Մուրադ Մուրադյանը, ինչպես երեկ, այնպես էլ այսօր ակտիվ քվեարկում էին իրենց բացակա գործընկերների փոխարեն: Նրանց այսօր միացել էր նաեւ ՀՀԿ մեկ այլ պատգամավոր՝ Համլետ Հարությունյանը: Նրանք տեսնում էին, որ լրագրողները վերեւից նկարահանում են, սակայն դա նրանց ընդհանրապես չէր կաշկանդում: