Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանում կարգելափակվեն Ֆեյսբուքն ու Թվիթերը

Կարևոր լուրեր Հասարակություն
52cf2e4376eb6f82ebbb98eb2deb3e30

Կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Մաքսիմ Քսեզնովի հայտարարությունը, թե Ռուսաստանում կարող են արգելափակել Ֆեյսբուք եւ Թվիթեր սոցցանցերը, համապատասխանում է իրականությանը՝ այս մասին «Դոժդ»-ին հայտնել է ծառայության մամուլի խոսնակ Վադիմ Ամպելոնսկին։ Իսկապես այս պահին քննարկվում է ամբողջական արգելափակման հարցը, եւ դրանում պատասխանատուները որեւէ ռիսկ չեն տեսնում։ Քսեզնովն ավելի վաղ մամուլին հայտնել էր, որ արտասահմանյան որոշ ինտերնետային կազմակերպություններ ՌԴ իշխանությունների հետ չեն համագործակցում, եւ օգտատերերին էլ օգտագործում են որպես քաղաքական գործիք։ Ծառայությունն այդ ամենն ընկալում է որպես սոցիալական վտանգ եւ պատրաստ է արգելափակել Թվիթերն ու Ֆեյսբուքը՝ դրանում չտեսնելով որեւէ ռիսկ։