Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժ է զգացվել Քաջարան և Կապան քաղաքներում

Հասարակություն
7e50a9eec649526428e918587d0bbc73

Մայիսի 16-ին, տեղական ժամանակով ժամը 01.23-ին (Գրինվիչի ժամանակով մայիսի 15-ին, ժամը 21.23-ին ) ՀՀ ԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջևան - Հայաստան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 15 կմ հյուսիս-արևմուտք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.180 և արևելյան երկայնության 45.960: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Քաջարան և Կապան քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ: ԱԻՆ