Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձկնորսների մեքենան հայտնվել է ջրամբարում

Հասարակություն
a74bba0b233fffe262178a272c7ed702

Մայիսի 16-ին, ժամը 04.16-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աբանայի ջրամբարում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ա. Մ.-ը (ծնվ.1973թ.), Ա. Ս.-ը (ծնվ.1971թ.) և Հ. Վ.-ը (ծնվ.1982թ.) Աբանայի ջրամբարում ձուկ են որսացել, ինչի ընթացքում Հ.Վ.-ին պատկանող «Օպել» մակնիշի 34MU834 պետհամարանիշով կայանված ավտոմեքենան սահել և ամբողջավին հայտնվել է ջրամբարում: Հրշեջ-փրկարարները ջրից անվտանգ տարածք են դուրս բերել ավտոմեքենան: