A
A
Դեսպանը, գրողները սրճարանում
ԱրտԲրիջ սրճարանում այս պահին Համաեվրոպական գրական գիշեր է , որին միացել են Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, Երևանի մետրոպոլիտենը, Հայ գրականության հիմնադրամը և «Արտբրիջ» սրճարանը։ Հանդիպումը վարում է Հայաստանում ՄԲ լիազոր եւ արտակարգ դեսպան Ջոնաթան Էյվսը, ով ներկայացրեց Ջոն Օսբորնի «Ետ նայիր զայրացած» ստեղծագործությունը։ Ջոն Օսբորնի ստեղծագործությունը կարդում են գրողներ Հասմիկ Սիմոնյանը, Արմեն Օհանյանը և Հովհաննես Թեքգյոզյանը։ Պիեսը թարգմանել է Զավեն Բոյաջյանը։