Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երիտասարդ գործարարը դիմում է բոլոր դեսպաններին (տեսանյութ)

Հասարակություն
eritasard-gorcarar

Դավթաշենում բնակվող երիտասարդ գործարար, «Կրեպսոն» ընկերության տնօրեն Արման Երեմյանի բողոքը Վճռաբեկ դատարանը մերժել է։ Նա բողոքում էր Դավթաշենի նախկին թաղապետ, ներկայիս ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանի դեմ, ով ըստ Արման Երեմյանի՝ յուրացրել է իր գումարները եւ սնանկության հասցրել իրեն։ Արման Երեմյանն այսօր «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն մեկ տարի է՝ պայքարում է իր իրավունքների համար։ «Ես անցել եմ բոլոր դատարաններով, եւ վերջում Վճռաբեկ դատարանը մերժեց իմ բողոքը։ 7 նամակ ենք ուղարկել Սերժ Սարգսյանին, 5-ը՝ մայրս, երկուսը՝ ես։ Դեռ ոչ մի արձագանք չի եղել։ Այսօր դիմում եմ ՀՀ-ում գործող բոլոր դեսպաններին, որպեսզի դիվանագիտական խողովակի միջոցով տեղեկացնեն Սերժ Սարգսյանին, քանի որ իմ բոլոր դիմում-բողոքները նախագահի աշխատակազմից այն կողմ չեն անցնում։ Վստահ եմ, որ Սերժ Սարգսյանի տեղյակ լինելուց հետո անպայման կլինի իրավական լուծում։ Դիմում եմ նաեւ այն շահագրգիռ ուժերին, որոնք մտահոգված են ՀՀ քաղաքացու վաղվա օրով, դիմում եմ նաեւ ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, որպեսզի բարձրացնեն իմ խնդիրը»,-ասաց Արման Երեմյանը։ Երիտասարդ գործարարը վստահեցնում է, որ չի հեռանալու հայրենիքից. «Ես մնալու եւ պայքարելու եմ մինչեւ վերջ։ Իսկ եթե այստեղ չկարողանամ արդարությունը վերականգնել, դիմելու եմ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»։