Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հետախուզվողին գտել են Հանրապետության հրապարակում

Հասարակություն
2495edf36c891e85275652174c7e93fe

Մայիսի 14-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վահե Մ.-ին, որը ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասի /խարդախություն/ մեղադրանքով: