Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն իշխանության համար կպայքարի 2017-ին միայն (տեսանյութ)

Քաղաքականություն
b82db6446fac70a3476c007add27d8e2

Ինչու՞ Բարգավաճ Հայաստանը չի ուզում իշխանության գալ արդեն այսօր։ «Ո՞վ է ասում, որ չենք ուզում գալ»՝ ասում է ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը։ Նա չգիտի այդպիսի քաղաքական ուժի, որը չի ուզում իշխանության գալ: ԲՀԿ-ական պատգամավորը համաձայն է`իրենք կառավարությունում պաշտոններ չունեն, փոխարենը ունեն հզոր ընտրազանգված, քանի որ ազդեցիկ կուսակցություն են։ Սակայն ինչու՞ է իշխանության ձգտելու փոխարեն ԲՀԿ-ն շահագրգռված աշխատել Հովիկ Աբրահամյանի կառավարության հետ. «Մենք շահագրգռված ենք այնքանով, որքանով դա կարող է ժողովրդին եւ պետությանը օգուտ տալ»: Մյուս շաբաթ կառավարությունն Ազգային ժողով կբերի իր գործունեության ծրագիրը: ՀԱԿ-ն ու Ժառանգությունն արդեն հայտարարել են, որ դեմ են քվեարկելու այդ ծրագրին, ԲՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել. «Ես անձամբ որպես պատգամավոր արդեն իսկ առաջարկ եմ արել, որպեսզի այդ կառավարության ծրագրի անբաժանելի մաս կազմի ծրագրի կատարման երաշխիքների բաժինը»: Միքայել Մելքումյանը ոչ մի կասկած չունի` գերազդեցիկ «Բարգավաճ Հայաստանն» իշխանության է գալու միանշանակ, բայց ոչ այս տարի, ոչ էլ նույնիսկ մյուս տարի. «Մենք գնալու ենք 17 թվականին անպայման իշխանության գալու մղումով»: Այնպես չէ, որ պարոն Մելքումյանը բացառում է, որ մի քանի ամիս հետո քաղաքական իրավիճակ կարող է փոխվել, սակայն եկեք չկանխատեսենք. «Մենք կողմնակից ենք, որպեսզի ճիշտ հաշվարկվեն, պետությունը ցնցումների չտանենք, երկրում պայթունավտանգ իրավիճակ չլինի, եւ իշխանության գալը լինի էնպես, էնպիսի եղանակով, որ շատ բնական լինի»: Ի դեպ, պարոն Մելքումյանը համաձայն չէ, որ ԲՀԿ-ն չի ուզում քննադատել Հովիկ Աբրահամյանին՝ Գագիկ Ծառուկյանի հետ վերջինիս բարեկամական եւ այլ կապերի պատճառով. «Որեւէ կապանքի բարդույթներ, ոտքից կապված քարեր, էդպիսի բաներ չունենք բացարձակ»: