Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանը պատժամիջոցներ է ընդունել ԱՄՆ-ի նկատմամբ

Քաղաքականություն
8FFF0343-015C-4066-9078-E26A5A918EC7_w640_r1_s_cx0_cy1_cw0

Ամերիկայի Ձայն Ռուսաստանն արձագանքել է Միացյալ Նահանգների կողմից ընդունված պատժամիջոցներին՝ արգելելով Ռուսաստանի արտադրության շարժիչները ԱՄՆ-ի ռազմական նպատակներով օգտագործումը, ինչպես նաև մերժելով Միացյալ Նահանգների դիմումը Միջազգային տիեզերակայանի շահագործումը 2020 թվականից հետո երկարաձգելու մասին:   Բացի այդ, Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի համաձայն, Ռուսաստանն այս տարվա հունիսի 1-ից դադարեցնում է ԱՄՆ-ի «GPS» կայանների աշխատանքը:   Ռոգոզինի համաձայն, նման քայլերի Ռուսաստանը կարող է դիմել այն դեպքում, եթե չկարողանա համաձայնության հասնել Վաշինգտոնի հետ Ռուսաստանի «ԳԼՈՆԱՍՍ» համակարգի ցամաքային կայանների տեղադրման մասին, ինչի շուրջ բանակցությունները պետք է մեկնարկեն մոտակա ժամանակներում:   Ռուսատանի փոխվարչապետը նշել է նաև, որ եթե բանակցություններն արդյունավետ չլինեն, ապա այս տարվա սեպտեմբերի 1-ից «GPS» կայանների աշխատանքը Ռուսաստանում կդադարեցվի ընդմիշտ: