Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուկրաինան պարտադիրների ցանկո՞ւմ է (տեսանյութ)

Քաղաքականություն
82cd508cca73afa00bf809f25f2dd63f

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր մեզ հետ զրույցում վերահաստատեց իր մտադրությունը, որ ԱԺ պատվիրակությունների գործուղումները կրճատելու է, գործուղումներ կլինեն միայն բացառիկ կարեւոր դեպքերում: Արդյոք Ուկրաինայի նախագահի ընտրությունները կլինե՞ն բացառությունների ցանկում: Հայ-ուկրաինական բարեկամության խորհրդարանական խմբի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը վստահեցրեց, որ դեռ նման հրավեր Ուկրաինայից չեն ստացել, իսկ ստանալու դեպքում անպայման կքննարկեն: Պարոն Պողոսյանը կարծում է, որ ընտրություններին հայ պատվիրակության ներկա գտնվելը շատ կարեւոր է. «Առաջինն այն, որ հայ-ուկրաինական հարաբերությունները շարունակվում են, 2-րդը` որ մենք կարող ենք այնտեղ լինել, տեսնել` ինչ է կատարվում, առիթը կարելի է օգտագործել նաեւ համայնքի հետ հանդիպելու, բայց դրա հետ մեկտեղ իսկապես գնահատել կամ մատը պուլսի վրա պահելով գիտակցել՝ ինչ է այսօր կատարվում Ուկրաինայում»: