Օլանդը կհամոզի, որ Հայաստանում կատարյալ պայմաններ են (տեսանյութ)
Հայերը սիրում են Ֆրանսիան,-ասաց Սերժ Սարգսյանն այս պահին Նախագահականում ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ. «Հարգելի նախագահ, ես մտադիր էի այս այցի ընթացքում ձեզ հրավիրել ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին: Բայց դուք ինքներդ Ֆրանսիայում ասացիք, որ մյուս տարի ապրիլի 24-ին լինելու եք Հայաստանում: Պարոն նախագահ, շնորհակալ եմ Ձեզ այդ քայլի համար»՝ Ֆրանսիայի նախագահին դիմեց Սերժ Սարգսյանը: Ֆրանսուա Օլանդն իր հերթին ասաց. «Բոլոր ձեռնարկություններին պետք է համոզենք, որ Հայաստանում կատարյալ պայմաններ կան, մնում է քաղաքական որոշ հարցեր լուծենք: ԼՂ հակամարտությունը, որ հազարավոր կյանքեր խլեց, պետք է լուծվի: Հայաստանի նկատմամբ պետք է ընդգծված տարբերակվածություն ունենանք ԵՄ հարաբերությունների առումով: Ցեղասպանության մասին` Ֆրանսիայի պատասխանատվությունն է, որ այդպիսի բաներ այլեւս չկրկնվեն: Գիտեք, Աֆրիկայում էլ կան խնդիրներ այդ առումով: Ավարտում եմ իմ խոսքը՝ վերհիշելով Ֆրանսիայի պարտավորությունները ձեր տարածաշրջանում, մենք երեք երկրների հետ էլ լավ հարաբերություններ ունենք»: Անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելուն՝ Սերժ Սարգսյանը նշեց. «Մենք Ռուսաստանի հետ կապված ենք մշակույթով: Որեւէ մեկի համար տարօրինակ չէ Հայաստանի կապվածությունը Ռուսաստանի հետ, մենք գտնվում ենք անվտանգության միեւնույն համակարգում: Մաքսային միություն մտնելով՝ մենք հնարավորություն ենք ստանում գնել մրցունակ ապրանքներ: Մենք շարունակելու ենք ԵՄ հետ հարաբերությունների խորացումը, որպեսզի բարեփոխումներ իրականացնենք մեր երկրում»: Ֆրանսուա Օլանդը շտապես նշել, որ մտադիր չեն դատապարտել Հայաստանի ընտրությունը: Ես ցանկանում եմ, որ Հայաստանը լիովին ասոցացվի ԵՄ-ի հետ: Հայաստանը բացառիկ պայմանների մեջ է ապրում: Ինչ վերաբերում է ԼՂ հարցի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարություններին, ապա ըստ Սերժ Սարգսյանի՝ ինքնորոշման իրավունքը պետք է որոշվի ազատ կամարտահայտման միջոցով. «Ամերիկացի համանախագահը որեւէ նոր բան չասաց: Նույն մոտեցումը կա համանախագահների հայտարարությունում: Ինչքան էլ Ադրբեջանը սկզբունքները փորձի մեկնաբանել յուրովի, ոչինչ չի ստացվի: Չեմ կիսում այն մոտեցումը, որ տարբեր երկրներ կիրառում են երկակի ստանդարտ: Ոչ: Այդ սկզբունքները բխում են հակամարտության էությունից: