Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի ու անհայտ Հակոբ Հակոբյանը

Մշակույթ
Untitled-1

«Ամենատպավորիչ նկարը մարդու նկարն է» հայազգի մեծանուն նկարիչ, քանդակագործ Հակոբ Հակոբյանի խոսքերի վերհիշումով Ազգային պատկերասրահում հանդիսավոր կերպով տեղի ունեցավ արվեստագետի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված էր մեկ տարի առաջ մահացած արվեստագետի ոչ միայն արդեն հայտնի, այլ նաև հանրության համար բոլորովին նոր ստեղծագործությունները: Հակոբ Հակոբյանը ծնվել է 1923թ Եգիպտոսում: 21 տարեկան հասակում առաջին անգամ Կահիրեում մասնակցել է հայ նկարիչների ցուցահանդեսին՝ 3 փոքր նկարներով, որոնք գնվում են և արժանանում մամուլի ուշադրությանը: 1952-1954թթ հայկական գաղութի հովանավորությամբ մեկնում է Փարիզ և սովորում նկարչական ակադեմիայում: 8 տարի անց ընտանիքի հետ միասին ներգաղթում է հայրենիք և հինգը տարի ապրում է Լենինականում: Հակոբ Հակոբյանն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, 1977 արժանանում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչմանը:   2013թ. մարտի 9-ին հեռացել է կյանքից, հենց նույն տարում էլ իր «Սիրո պարտեզ» շարքի համար հետմահու արժանացել ՀՀ նախագահի մրցանակին: