Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեխաները՝ Կապուտանի վթարային դպրոցում (տեսանյութ)

Հասարակություն
ltblJBeOdAY

Մոտ 300 տնտեսություն ու 1500-ից ավելի բնակչություն։ Կոտայքի մարզի Կապուտան համայնքն է, որտեղ մանկապարտեզ տարիներ շարունակ չի եղել, իսկ դպրոցն էլ անմխիթար վիճակում է։ Մանկապարտեզի համար շենք են հատկացրել, նորոգել են, բայց այն դեռ չի գործում։ Երբ կսկսի աշխատել՝ հայտնի չէ։ Իսկ դպրոցի հարցը բնակիչների համար ավելի ցավոտ է։ Գյուղի միջնակարգ դպրոցը բաժանված է երկու մասի՝ դպրոցի աջ կողմ գնալ երեխաներին խստիվ արգելվում է՝ վթարային է։ Դպրոցի տնօրենը, ով հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել, վստահեցրեց, որ դպրոցի մի կողմը լիարժեք անվտանգ է, իսկ վթարին հատվածը շուտով կվերականգնվի մարզպետարանի որոշմամբ։ Կվերանորոգվի թե ոչ, դա բնակիչների համար դեռ հարց է մնում, բայց եթե սոցիալ-տնտեսկան վիճակը մնա նույնը, շուտով դպրոցը աշակերտ չի ունենա։ Մանրամասները՝ տեսանյութում