Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալիֆորնիայի խորհրդարանը ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող բանաձև

Կարևոր լուրեր Քաղաքականություն
AJR-32

Ամերիկայի Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանը մայիսի 8-ին կայացած քվեարկությամբ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Քվեարկության արդյունքում 70 կողմ եւ 1 դեմ ձայներով Ամերիկյան խոշորագույն նահանգներից մեկը ընդունել է դեռ մայիսի 5-ին Նահանգային ասամբլեայի իրավական հարցերով հանձնաժողովի ընդունած բանաձեւը, որով ներկայացուցչական մարմինը խրախուսում եւ աջակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ջանքերը, որպեսզի իր քաղաքացիների համար ապահովի ազատ եւ անկախ հասարակությանը վայել իրավունքներով: AJR 32 GattoԲանաձեւը Միացյալ նահանգների նախագահին եւ Կոնգրեսին կոչ է անում աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանը եւ ժողովրդավարական անկախությանը: Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանը քարտուղարությանը հանձնարարում է բանաձեւի կրկնօրինակներն ուղարկել Միացյալ Նահանգների նախագահին եւ պաշտոնատար այլ անձանց: Հիշեցնենք, որ Բանաձեւի հիմնական հեղինակը նահանգային օրենսդիր Մայք Գաթոնն էր, ում նախաձեռնությանը զորակցել էին Հայ Դատի հանձնախումբը, ամերիկահայ մի շարք այլ կազմակերպություններ։ Հատկանշական է, որ ինչպես հանձնախմբում, այնպես էլ խորհրդարանի լիագումար նիստում բանաձեւին դեմ էին քվեարկել միայն մեկական պատգամավոր։ Ի դեպ, բանաձեւի դեմ լայնածավալ աշխատանք էին իրականացնում նաեւ հրեական լոբիստական կազմակերպությունները։ Ամբողջական տեքստը՝ http://leginfo.legislature.ca.gov/faces/billNavClient.xhtml?bill_id=201320140AJR32