Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սարգսյանը՝ Պուտինին. «Մենք պատրաստ ենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
41d4dae2686f752979a0

Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը առանձնազրույցում քննարկել են ռուս-հայկական համագործակցության հրատապ հարցեր։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Պուտինը նկատել է, որ իր աշնանը Հայաստան այցից հետո բավականին առաջընթաց կա պայմանավորվածությունների հարցում։ «Ես ուրախ եմ Ձեզ հետ քննարկել ժամանակացույցը՝ տեսնելու, թե լրացուցիչ ինչ կա անելու եւ որտեղ է անհրաժեշտ արագացնել համատեղ աշխատանքի տեմպերը»,- ասել է Պուտինը։ Իր հերթին Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Մոսկվա հրավերի համար՝ մասնակցելու ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ձեւաչափով հանդիպմանը։ «Մենք պատրաստ ենք ակտիվ աշխատանքի»,-ասել է Սերժ Սարգսյանը Պուտինին։