Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են Կոտայքում հրաժարվում ոռոգման ջրից (տեսանյութ)

Մարզեր
kotayq

Մոտ 700 հեկտար վարելահողեր ունեցող Կոտայքի մարզի համանուն գյուղում այսօր ոռոգման ջրի խնդիր կա: Ջուրը թեև անցնում է արտերի կողքով, սակայն գյուղացիներից շատերն ուղղակի հրաժարվում են օգտվել դրանից: Կոտայքի բնակիչ Սոս Սիմոնյանը բողոքում է, որ ջրի սակագինը շատ թանկ է իրենց համար. «Առվույտի դաշտը մի տարվա ընթացքում ջրելու համար մոտավորապես 110-120 հազար դրամ գումարա պահանջվում մեկ հեկտարի համար, որն ընդհանրապես չի արդարացնում, նույնիսկ տարիա եղել՝ ես ընդհանրապես ջղայնացել եմ ու չեմ ջրել»: Գյուղացիները ջրից հրաժարվում են, և ինչպես իրենք են ասում՝ մնում Աստծո հույսին՝ կարոտով սպասելով անձրևի, արդյունքում մեկ հեկտարից 50-60 ցենտներ հացահատիկի դիմաց ստանում են 10-15 ցենտներ բերք, որը հազիվ է բավականացնում տարրական պահանջները հոգալուն: