Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկրաշարժը զգացվել է Մեղրի և Կապան քաղաքներում

Կարևոր լուրեր Հասարակություն
49eed23ee96a971d2d8cdcd6b0e07a9d

Մայիսի 8-ին, ժամը 12.44-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 12.30-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում՝ Ահար քաղաքից 22 կմ արևմուտք, տեղի է ունեցել 3,8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5-6 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.450 և արևելյան երկայնության 46.880: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը զգացվել է Մեղրի և Կապան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ: