Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թիմային հաշվարկով Հայաստանը գրավել է 3-րդ տեղը։

Սպորտ
sport-borba1

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Բուլղարիայում ավարտված Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով գրավել է 3-րդ տեղը։ Մեր ազգային թիմը վաստակել է 58 միավոր՝ ետ մնալով Ռուսաստանից (88) եւ Ադրբեջանից (75)։ Մեր պատանի ազատոճայիններն այս առաջնությունում նվաճել են 5 մեդալ։ 42 կգ քաշային Արման Մնոյանը եւ 54 կգ քաշային Վաղինակ Մաթեւոսյանը ճանաչվել են երկրորդը եւ արժանացել արծաթե մեդալների։ Նարեկ Հովհաննիսյանը (50 կգ), Գեւորգ Մխեյանը (63 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (76 կգ) մրցաշարն ավարտել են 3-րդ հորիզոնականում։ Մեդալների ընդհանուր քանակով Հայաստանը 12 մեդալակիր երկրների մեջ զբաղեցրել է 4-րդ տեղը։ Առաջինը կրկին Ռուսաստանն է՝ 9 մեդալ։