Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Ուորլիք (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
uorlik

«Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եւ ես հավատում եմ, որ մարդիկ ճիշտ կմեկնաբանեն իմ գրառումները»,- ադրբեջանական ANS TV-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Տարածաշրջանում կա երկու ինքնիշխան պետություն՝ Հայաստանն ու Ադրբեջանը, ում հետ մենք կարող ենք բանակցել։ Իհարկե նաեւ շահագրգիռ կողմ կա՝ հանձին ԼՂ բնակչության, ադրբեջանցի փախստականների, բայց միայն այս երկու կողմերը կարող են մասնակցել բանակցություններին»,- շեշտում է դեսպանը։ Տեսանյութը՝ ադրբեջանական ANS TV-ի