Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանվել Գրիգորյան. «Միշտ էլ ուզել են՝ իրանց տվո՞ղ ա եղել» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
unnamed2

Երկրապահները օրը սկսեցին Եռաբլուր այցելելով։ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ,Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը,վարչապետ Հովիկ Աբրահամյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակին։ շ Մանվել Գրիգորյանը նաև անդրադարձավ երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքի ելույթին՝ Արցախյան հակամարտության խնդրի լուծման մասին, որում մասնավորապես նշվում էր, որ հայկական կողմը պետք է Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները վերադարձնի Ադրբեջանի վերհսկողությանը։ «Միշտ էլ ուզել են իրանց տվո՞ղ ա եղել, դա ազատագրված տարածքներ ա, չհայտարարված պատերազմ, իրանք ուզում են մենք էլ չպիտի տանք».- ասաց Մանվել Գրիգորյանը։ ԵԿՄ անդամներն ուղևորվեցին Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին կմատուցվի Սուրբ պատարագ: