Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Բալայանը մեկնաբանել է ՌԴ դեսպանի կարծիքը ՀԿ-ների մասին

Քաղաքականություն
2e6bdaf690a0a15cb7627562b03b84e1

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին Հարց. Ռուսաստանի դեսպանը ասել է, որ Հայաստանում ինչ-որ հասարակական կազմակերպություններ ցանկանում են սեպ խրել ռուս - հայկական հարաբերություններում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն: Պատասխան. Չեմ կարծում, որ որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված և ժամանակի փորձությունն անցած, դաշնակցային հարաբերություններում։ Հայաստանում բոլոր կազմակերպությունները գրանցվում և գործում են ՀՀ օրենսդրության շրջանակներում: