Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ-ն հարցականի տակ է դրել Ուկրաինայում կայանալիք ընտրությունների լեգիտիմությունը

Քաղաքականություն
lavrov

Ամերիկայի Ձայն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կասկածի տակ է դրել Ուկրաինայում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունների լեգիտիմությունը:   Հանդես գալով Վիեննայում երեքշաբթի օրը կայացած Եվրոպայի խորհրդի հանդիպումից հետո, որը նվիրված է եղել Ուկրաինայում ծավալված ճգնաժամին՝ արտգործնախարար Լավրովն ասել է, թե «բավականին տարօրինակ» է ընտրություններն անցկացնել այն ժամանակ, երբ Ուկրաինայի բանակը կիրառվում է երկրի բնակչության որոշ մասի դեմ:   Վիեննայում Եվրոպայի խորհրդի նույն նիստին մասնակցած Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինայում նախագահական ընտրությունների խաթարման փորձեր կատարելու մեջ:   Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր հերթին զգուշացրել է, որ եթե Ուկրաինայում ընտրությունները չկայանան, ապա այս երկրին սպառնում են «քաոսն ու քաղաքացիական պատերազմի վտանգը»:   Ուկրաինայում բռնությունների սաստկացման պատճառով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հադես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ինքը նախատեսում է առաջարկել իր միջնորդությունը Ուկրաինայում ծավալված ճգնաժամի կարգավորման գործում, քանի դեռ վիճակը չի դարձել անվերահսկելի: