Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները դժգոհ են՝ տուգանքները չափազանց բարձր են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
armenia-cars-insurance

Հայաստանում գրեթե չկա որեւէ վարորդ, որ խախտում կատարի ու չհայտնվի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկի կամ արագաչափ օբյեկտիվի թիրախում: Ո՞ւր են գնում նրանցից գանձված գումարները։ Այս հարցը հետաքրքրում է բոլորին: Շատերը ենթադրում են, սակայն ստույգ փաստեր չունեն; Ի վերջո, ուր էլ գնան այդ փողերը, միեւնույն է՝ վարորդները դժգոհ են։ Սահմանված տուգանքների չափերը չափազանց բարձր են, անհամատեղելի՝ Հայաստանում շարքային քաղաքացու ստացած աշխատավարձի հետ։ Տուգանքների նվազեցում ՝ առաջարկում են վարորդները։ Իսկ արդյո՞ք դա չի թուլացնի նրանց զգոնությունը։ Բոլորը միաձայն պնդում են ՝ոչ։ Խախտում կատարողը, միեւնույն է, շարունակելու է ուշադրություն չդարձնել տեսախցիկին եւ արագաչափին։ Իսկ օրինապաշտ վարորդը մնալու է օրինապաշտ։ Միաժամանակ վարորդները խոստովանում են՝ դեմ չեն տեսախցիկներին ու արագաչափերին, պարզապես ուզում են համոզված լինել, որ տուգանվում են բոլորը։ Այս պահին Հայաստանում գործում է 401 տեսախցիկ եւ 115 արագաչափ։ Մինչեւ տարվա վերջ կավելացվի եւս 50 արագաչափ եւ տեսախցիկ, որոնք կտեղադրվեն 20 խաչմերուկում; Մանրամասները՝ տեսանյութում