Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազգային Պատկերասրահում մեկնարկում է Միջազգային երաժշտական փառատոն (տեսանյութ)

Հասարակություն
ppp

Արդեն 10-րդ տարին է, ինչ Հայաստանի ազգային պատկերասրահը Միջազգային երաժշտական փառատոնի շնորհիվ նորովի է ներկայանում մեր արվեստասեր հանրությանը: 2008-ից Փառատոնը ընդգրկվել է մշակութային միջոցառումների աջակցության պետական ծրագրում: Փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ սա հիանալի փորձ է երաժշտության և կերպարվեստի ներդաշնակման համար. «Ուրախալի է փաստել, որ Հայաստանի խոշորագույն թանգարանում ամենամյա երաժշտական փառատոնի անցկացման գաղափարն իր շուրջը համախմբեց բազմահազար արվեստասերների և մեծ արձագանք գտավ նաև մեր երկրի պետական և գործարար շրջանակներում»: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա վաղը Ազգային պատկերասրահում և կշարունակվի մինչև հունիսի 3-ը: