Սոցցապնախարարությունը նպաստները չի տալիս
Երեք երեխաների մայր, 36-ամյա Վեդիի բնակիչ Արուս Սարգսյանն արդեն երկու ամիս է՝ սպասում է իր երրորդ երեխայի ծննդյան միանվագ 430 հազար դրամ նպաստին։ «Երեխաս ծնվել է նոյեմբեր ամսին, ու մինչ օրս չեմ ստացել այդ գումարը։ Սոցապնախարարության Վեդիի աշխատակիցներին դիմել եմ փետրվարի 1-ին, եւ ինձ խոստացել են, որ ես գումարը կստանամ մեկ ամսից։ Բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ, այսօր արդեն մայիսի 5-ն է, ես դեռ չեմ ստացել։ Նաեւ տեղեկություն ունեմ, որ նախարարությունը գումարը չի փոխանցել»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Արուս Սարգսյանը։ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նպաստների բաժնի մասնագետ Սուսաննա Պողոսյանը «Ա1+»-ին հայտնեց, որ բոլոր նրանք, ովքեր չեն ստացել երեխաների ծննդյան միանվագ նպաստները, այս ամսվա երկրորդ կեսին անպայման կստանան։ «Նպաստներն ուշացել են համակարգային փոփոխությունների հետ կապված»,-նշեց նախարարության աշխատակիցը։