A
A
«Նախկին դեմքեր՝ նոր աթոռներում». Ինչ են խոսում ծերունիներն անգլիական այգում (տեսանյութ)
Անգլիական այգում այսօր տարեցների քննարկվող ամենաթեժ թեման վերջին քաղաքական իրադարձություններն են: Այստեղ կարծիքներ են հնչում բոլոր քաղաքական գործիչների մասին, անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից եւ զբաղեցրած պաշտոնից: Հիմնական թիրախը իշխանություններն են: Տարեցները չեն հավատում պետությանը. «Ժողովրդին քցեցին, իսկ ո՞վ քցեց՝ պետությունը»: Նրանք սպասելիքներ չունեն նոր կառավարությունից, քանի որ այն նոր չեն համարում, նախկին դեմքերն են նոր աթոռներում: Բոլոր դեպքերում հարկ են համարում նրանց մի քանի խորհուրդ տալ: Մանրամասները`տեսանյութում: