Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր Ժամանակներ»-ը թավշյա հեղափոխություն է ուզում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ddce369167db4e6e3d965192f22696b0

Սույն թվականի մայիսի 3-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հավաքը: Լեփ լեցուն դահլիճում հանդիպման մասնակիցների թվում էին նաև ՆԺԿ համակիր բազմաթիվ անվանի մտավորականներ: Քննարկման առանցքային թեման կուսակցության դիրքորոշումն էր Հայաստանի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին: «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հանգամանալից ներկա¬յաց¬նելով վերջին ժամանակներում էլ ավելի խորացող լրջագույն աշխարհաքաղաքական հակամարտությունները, համոզմունք հայտնեց, որ Հայաստանյան քաղաքական դաշտում ցավալիորեն չի գիտակցվում դրանցով պայմանավորված մեր երկրի առջև ծառացող բարդագույն խնդիրները: Ելույթ ունեցողները համոզմունք հայտնեցին, որ Հայաստանում տիրող անօրինականության մթնոլորտում սահմանադրական փոփոխությունների անցկացումը ժամանակավրեպ է, իսկ կառավարման նախագահական համակարգից հրաժարվելը ազգային դավաճանությանը համազոր հետընթաց: Ժողովը գտնում է, որ Հայաստանում արմատական բարեփոխումներն այլընտրանք չունեն, ինչը հնարավոր է բացառապես հեղափոխական ճանապարհով, որը իր բնույթով պետք է լինի թավշյա: Ցանկացած այլ գործընթաց ՆԺԿ-ի կողմից դիտվում է անընդունելի:   ՆԺԿ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ