Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վաղը կարող է Ստալինի ու Պուտինի արձանն էլ դնեն». Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Քաղաքականություն

«Երեխաներին բերել էին, որ ասեին Պուտինը մեր պապան է»,- ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը այսպես է մեկնաբանում Հայաստանի կումունիստական կուսակցության մայիսմեկյան շքերթին մի խումբ երեխաների ներկայությունը։ Ըստ նրա՝ հայ կոմունիստները այսօր ոչ մի գաղափարական կապ չունեն ներկայիս Ռուսաստանի հետ. «Երբ ժամանակին կոմունիստները պայքարում էին միանալու կոմունիստական Ռուսաստանին, գաղափարախոսություն կար, իսկ հիմա դա էլ չկա։ Ա՛յ կոմունիստցիք,Պուտինի մեջ ի՞նչ եք գտել, Պուտինը կոմունիստ չէ, եթե Զյուգանովը լիներ Ռուսաստանի ղեկավար, կասեինք գոնե գաղափարախոսական ընդհանրություն կա»։ ԱԻՄ նախագահը ոչ մի կերպ չի հասկանում , թե ինչպես է Երևանի ավագանին քննարկել խորհրդային ժամանակների գործիչ Անաստաս Միկոյանի հուշարձանը տեղադրելու հարցը. «Միկոյանը հայտնի դահճապետ է եղել։ Նա մի քանի միլիոն մարդ է սպանել։ Նրա արձանը քաղաքում կանգնեցնելու որոշումը որոշ մարդկանց մտախանգարման արդյունք է։ Վաղն էլ կարող է որոշեն Պուտինի ու Ստալինի արձանն էլ դնել»,-վրդովված նկատեց նա։ Անդրադառնալով նաև սահմանադրական փոփոխություններին՝պարոն Հայրիկյանը նկատեց, որ խորհրադարանական հանրապետություն դառնալու դեպքում մենք մեկ քայլ հետընթաց ենք ապրելու. «Ես ինքս ուսումնասիրել եմ ու եկել եմ այն եզրակացության, որ խորհրդարանական դառնալու դեպքում ժողովրդավարության աստիճանը մեզ մոտ լինելու է 9 տոկոս, իսկ հիմա 18 տոկոս է»,-եզրափակեց նա։ Ի դեպ, Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ մասնակցելու է մայիսի 18-ին Մաքսային միությանն անդամակցելուն դեմ կազմակերպված բողոքի ակցիային։