Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեկվանից որոնում են զինծառայողին

Կարևոր լուրեր Հասարակություն
b3e5af041f2e8ab1fabd43b0f9cb1cd4

Վայոց ձորի մարզի Վայքի զորամասից զինծառայող է անհետացել։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նրա խոսքերով՝ զինծառայողը ավագ լեյտենանտ Մերուժան Աշոտի Հարությունյանն է։ Արծրուն Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ նախնական տվյալներով նա անհետացել է երեկվանից, եւ անմիջապես որոնողական աշխատանքներ են սկսվել, որոնք շարունակվում ենք նաեւ այսօր։ Այս պահի դրությամբ դեռ որեւէ բան հայտնի չէ։