Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ահազանգ հրդեհների մասին

Հասարակություն
e31031f523c01a2fcb77f87ebc58ceb7

Մայիսի 2-ին, ժամը 09.09-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի սկզբնամասում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Մայիսի 2-ին, ժամը 06.35-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2-րդ շենքում այրվում է բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.16-ին, մարվել՝ 07.35-ին: Պարզվել է, որ Սանահին Սարահարթ թաղամասի 2-րդ շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում այրվում է Ս.Մ.ին պատկանող «ԲՄՎ» X5 մակնիշի 10 RD 777 պետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: