Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոչեր Երեւանում. Աշխատանքից սկսած մինչեւ մարիխուանայի օրինականացում (տեսանյութ)

Հասարակություն
nkar3

Անվճար կրթություն, անվճար բուժօգնություն, ռեսուրսների հանրայնացում. հարգանք աշխատավորի նկատմամբ ու նույնիսկ մարիխուանայի օրինականացում։ Այս պահանջներով այսօր Երեւանում Ձախ գաղափարներ կրող մարդիկ դուրս էին եկել փողոց։ Ֆեմինիստական դրոշները նույնպես ակցիայի կարեւոր բաղադրիչներից էին։ Ակցիայի մասնակիցները շեշտում էին, թե Հայաստանում հատկապես կինն է խոցելի խմբում։ Աշխատավորների օրվա առիթով ակցիայի վայրը նույնպես պատահական ընտրված չէր։ Վերնիսաժի հարակից այգում նախկինում այսպես կոչված հնամաշ իրերի շուկան էր։ Հիմա չկա շուկան, որտեղ մարդիկ հազիվ օրվա հացի գումար էին վաստակում։ Մանրամասները տեսանյութում