Ինչ է գրել նամակում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը. aravot.am
«Հուսով եմ այստեղից շատ շուտ դուրս կգամ ու քաղաքացիական կյանքով կապրեմ»,-Aravot.am-ի հետ զրույցում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ երեկ այս բովանդակությամբ նամակ են ստացել Հակոբից: Հիշեցնենք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները ապրիլի 30-ին այցելել էին Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին և հինգ քաղաքացիական անձանց՝ Գևորգյանների ընտանիքին: Նամակը Ինջիղուլյանների ընտանիքին փոխանցել են Կարմիր Խաչի հայաստանյան ներկայացուցչության թարգմանիչները, ուստի ընտանիքի անդամները Հակոբի մասին այլ լուրեր չեն ստացել: Նամակում ինչպես միշտ, Հակոբը գրել է, որ ամեն ինչ նորմալ է, պարզապես ցանկանում է շատ շուտ դուրս գալ այնտեղից, որտեղ իրեն պահում են: Հակոբի եղբայրը՝ Հարությունը, նշեց, որ իրենց համար երկրորդական խնդիր է, թե ուր կգնա Հակոբը, առաջնայինն այն է, որ այնտեղից դուրս գա: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ