Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մենք ապրում ենք մանուշակագույն Հայաստանում. Freedom house

Քաղաքականություն
ss

Հայաստանը Freedom house իրավապաշտպան կազմակերպության՝ մամուլի ազատության քարտեզում ներկված է մանուշակագույն։ Այդ անազատության գույնն է։ Հայաստանի մամուլը կրկին գնահատվել է ոչ ազատ։ Նման գնահատականի է արժանացել նաեւ Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի մամուլը։ Freedom house-ի զեկույցի համաձայն՝ 7 մարդուց միայն մեկն է ապրում ազատ մամուլ ունեցող երկրում։ 88 երկրի մամուլ գնահատվել է ազատ, 59-ինը՝ մասնակի ազատ, իսկ 48-ինը՝ ոչ ազատ։ Նախորդ զեկույցի համեմատությամբ՝ Հայաստանում մամուլի ազատության վարկանիշը նվազել է մեկ միավորով, և նախորդ տարվա 61 միավորի փոխարեն այժմ կազմում է 62 միավոր։ Աշխարհի պետությունների շարքում Հայաստանը զբաղեցնում է 134-րդ տեղը։ Հիշեցնենք, որ Հայաստանում 2002թ մամուլը որակվում է ոչ ազատ։