Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու անօթեւանները հրաժարվում են բնակվել տուն-ինտերնատում (տեսանյութ)

Հասարակություն
shirak

Գյումրիում ծանր վիճակում հայտնված բազմաթիվ անօթևան միայնակ տարեցներ չեն համաձայնում տեղափոխվել բնակվելու Գյումրու ծերերի տուն-ինտերնատ: Առնվազն մեզ՝ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս համար այնքան էլ պարզ չէ, թե ինչու են անօգնական միայնակ տարեցները գերադասում շարունակել ապրել խոնավ և ցուրտ վագոն-տնակներում: Կարծում ենք՝ նրանց անօգնական վիճակից հանելու, միայնակ տարեցներին ծերերի տուն-ինտերնատներում տեղավորելու խնդրում պետք է մասնակցություն ունենան նաև տեղական իշխանություններն ու սոցիալական ծառայողները: Առհասարակ, հրատապ է դարձել նաև պետության կողմից երկրաշարժի հետևանքով ուղղակի անօթևան չճանաչված ընտանիքների և հատկապես միայնակ տարեցների համար սոցիալական բնակարանային ծրագրի իրականացումը: Ծանր կացարանային պայմաններում բնակվող միայնակ տարեցներից մեկի ապրելակերպի մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում: